«Սպանում ես քո գեղեցկությամբ աղջի»․ 15-ամյա Մալենայի նոր լուսանկարները
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանին հաղթանակ բերած Մալենան բավականին ակտիվ է համացանցում։ Իր միկրոբլոգում Մալենան հաճախ է գեղեցիկ լուսանկարներ հրապարակում:
Օրեր առաջ սիրված երգչուհին նոր հրապարակում է արել ինստագրամի իր էջում։
Oragir.live-ը նկատել է, որ Մալենայի հետևորդները գեղեցիկ մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ.
«Յուրահատուկ», «իմ սեր», «շքեղ», «գեղեցկուհի», «Հայաստանի ամենասիրուն աղջիկը», «սպանում ես քո գեղեցկությամբ աղջի», «Մալենա պաշտում եմ քեզ»:
Հիշեցնենք, որ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է։
«Մալենա» երգչուհու բեմական անունն է: Նրա իսկական անունը Արփի է, ազգանունը՝ Մարտոյան: Երիտասարդ երգչուհին հայտնի դարձավ իր «Քամի-քամի» երգով, որը հաշված օրերի ընթացքում դարձավ հիթ։