Երևանի մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 26/4, 26/5, 26/6 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված հաղորդագրության մեջ: