Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի եղբայրը
Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է.
«44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի եղբայրն այսօր տուն է գնում՝ չիմանալով անգամ, որ տանը եղբոր թողած դատարկության ամենամեծ լրացնողն է լինելու:
Ծնողները որդուն Արեն են անվանել, ասում են՝ Արսենը տան միակ զավակն է եղել, հիմա արդեն Արենն է տան միակ երեխան, բայց գուցե ապագայում կրկին բալիկ ունենալու մասին մտածեն:
Արենը ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով և 50 սմ հասակով»: