Բորիս Ջոնսոնը ուկրաիներենով շնորհավորել է Զատկի առթիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է այսօր Սուրբ Զատիկը տոնող քրիստոնյաներին՝ մասնավորապես հիշատակելով Ուկրաինայից ժամանած հավատացյալներին։
Ըստ Ջոնսոնի՝ այս տարի ուկրաինացի քրիստոնյաների համար, անկախ նրանից, թե նրանք նշում են Զատիկը այսօր, թե հաջորդ շաբաթ, ըստ ուղղափառ օրացույցի, «Քրիստոսի ուղերձը, որը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան և բարու չարի նկատմամբ, հնչում է ավելի արդիական, քան երբևէ»:
Մեծ Բրիտանիայի վարչապետը տեսաուղերձը ձայնագրել է անգլերենով, բայց բառացիորեն մի քանի րոպե անց ինքն էլ պատասխանել է դրան ուկրաիներեն մաղթանքով։
«Թող Տերը զորացնի ձեզ բոլորիդ, ովքեր վստահում են Իրեն, և թող քաջությունը չհեռանա ձեր սրտերից»: