Տոյվո Կլաարը «կարևոր և հեռատես» է որակել Փաշինյանի ելույթը
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այսօրվա ելույթն Ազգային ժողովում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարևոր և հեռատես ելույթն այսօր Ազգային ժողովում: Բազմաթիվ մարտահրավերներ մնում են համապարփակ կարգավորման ճանապարհին, սակայն կարևոր է առաջ շարժվել: Հայաստանն ունի ԵՄ աջակցությունն արդար խաղաղության որոնման գործում»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է. «Եթե ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել ինձ, պետք է ինձ մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Ես հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է մեղավոր եմ դրանում։ Մեղավոր եմ, որ 2018-19 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու ու մոտիկ բարեկամները մեզանից ակնկալում են, որ Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջաններն ու իջեցնեն Արցախի կարգավիճակի համար մեր նշաձողը, մեղավոր եմ, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ չճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիրաժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում․․․»: