Ռուս փաստաբանի դին հայտնաբերվել է Երևանի բնակարաններից մեկում.«К П»
Երևանում մահացած են գտել Եկատերինբուրգում հայտնի փաստաբան Վիկտորիա Պոպովային։ Նրա դին հայտնաբվերվել է ապրիլի 7-ին՝ Երևանում վարձակալած բնակարանի պահարանում։ Այս մասին տեղեկացնում է «Комсомольская Правда»-ն։
Վարկածներից մեկով՝ Վիկտորիան կարող էր ինքնասպանություն գործել։
Նշվում է, որ ապրիլի 7-ին Պոպովայի ընկերուհի Ելենա Ջերբինովան անհանգստացել է, որ կինը դադարել է կապի դուրս գալ։
Նա գնացել է Ջերբինովայի բնակարան․ «Ես հասկացա, որ հեռախոսի զանգը հնչում է դռան հետևից։ Կանչեցի փրկարարներին և ոստիկանություն։ Դուռը բացելուց հետո հայտնաբերել են նրա դին»։