Մահացել է Նորագավիթում երեկ վրաերթի ենթարկված հետիոտնը
Երեկ՝ ապրիլի 10-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Երևանի բնակիչ, 58-ամյա Արթուր Ս.-ն, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 8-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում, երբ վրաերթի էր ենթարկվել Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի կողմից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: