Ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորները, այդ թվում՝ 2 մանկահասակ երեխաներ, փրկվել են իրենց հարազատի շնորհիվ (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 8-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա Խաչիկ Սուքիասյանը, Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքի բնակիչներ, 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, 9-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք նախ տեղափոխվել էին Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո երեխաների ազգականը վիրավորներին իր միջոցներով տեղափոխել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից էլ 9-ամյա աղջնակը տեղափոխվել էր Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի օրը ավտովթարի հետևանքով տեղում մահացել էր ուղևորուհի, Գյումրի քաղաքի բնակիչ, 61-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը, իսկ Ստեփանավանի բժշկական կենտրոնում մահացել էր 47-ամյա Ռիտա Մանուկյանը, մինչդեռ տեղի հիվանդանոցից դեպքի վայրում աշխատող իրավապահներին հայտնել էին, որ մահացածը 9-ամյա Ռուզաննան է, սակայն պարզվում է, որ երեխայի կյանքը առաջին հերթին փրկել էր հենց իր ազգականը, ով նրան տեղափոխել էր Գյումրի, Գյումրիից էլ՝ Երևան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: