Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Հայաստանի էներգետիկ անկախությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը

– Պարոն Մելկիկյան, ըստ Ձեզ, աշխարհն ի՞նչ ուղղությամբ է գնում. ապագան վերականգնվող էներգետիկայի՞նն է:

– Կան շատ հետաքրքիր հաշվարկներ, թե արևն ինչքա՞ն ռեսուրսներ ունի, և ինչքա՞ն էլեկտրաէներգիա կարելի է արտադրել նրա ռեսուրսներով: Դրանք հասնում են ֆանտաստիկ թվերի: Իհարկե, այսօր արևի էներգետիկ հնարավորությունների դեռևս չնչին մասն է օգտագործվում: Սակայն նաև տեսնում ենք, որ աշխարհը հաստատուն քայլերով գնում է հենց այդ ուղղությամբ:

Անգամ Չինաստանը, որը համարվում էր միջավայրն ամենից շատ աղտոտող երկրներից, և առանձնապես հակված չէր վերականգնվող էներգետիկայի արտադրությանը, այժմ կառուցում է արևային հզորագույն կայաններ: Դեռ չխոսենք եվրոպական երկրների մասին: Օրինակ, Սկանդինավյան երկրները համարյա այլևս չեն օգտագործում էներգետիկայի ավանդական աղբյուրները, ամբողջությամբ անցել են վերականգնվող էներգետիկային:

Եվ մի բան ասեմ. շատ լավ է, որ աշխարհում կան նախադեպեր: Եվ հիմա արդեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներն օգտագործող երկրները կարող են հաշվի առնել նախկինների փորձը: Բանն այն է, որ վերջիններս հաճախ ժամանակին ավելի շատ էին արտոնություններ տրամադրել այս ոլորտին, քան դրանք կարող էին համարվել խելամիտ: Արդյունքում ստացվել է, որ պետությունն առավել մեծ պարտավորություններ է վերցրել իր վրա, և ի վիճակի չի եղել արդեն դրանք կատարել:

Ուստի մշտապես պետք է հաշվի առնել առավել էժան սակագին ստանալու բաղադրիչը, որպեսզի ամեն ինչ հավասարակշռված լինի:

– Իսկ Հայաստանում ինչպե՞ս է. իրո՞ք արևը շատ է մեզ մոտ:

– Մենք այդ առումով քարտեզագրել ենք մեր երկիրը, ունենք արևային ծածկույթով բավականին տարածքներ: Բայց կա մեկ այլ հարց. դրանք գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են նաև, այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք: Այնպես չէ, որ կարող ենք Արարատյան ողջ դաշտավայրը ծածկել արևային կայաններով: Այդ դեպքում իսկ գյուղացի՞ն ինչ անի:

Ուստի պետք է գտնենք այն տեղանքները, որոնք ոչ պիտանի են գյուղատնտեսական աշխատանքների համար: Բայց այս դեպքում էլ, հեռու գտնվելով կայանների ցանցից, մեծանում է էներգիայի տեղափոխման ծախսը:

Ի դեպ ասեմ, որ դեռևս շարունակվում են քարտեզագրման աշխատանքները: Արդեն ընտրել ենք չորս կայանների տեղադրման վայրերը: Եվ հետագայում կրկին կընդլայնվի քարտեզը:

– Մի խոսքով` մարդկությունը կարող է նաև առանց ավանդական էներգիայի աղբյուրների իր կյանքը կառուցել:

– Ապագան միանշանակ վերականգնվող էներգետիկայինն է: Եվ այս ոլորտը շատ մեծ արագությամբ է զարգանում: Ինչպես, օրինակ, աշխարհահռչակ «Տեսլա» մեքենաներ արտադրող ընկերությունը լեգենդի վրա ստեղծեց մեծ ինդուստրիա: Նա ցույց տվեց, որ հնարավոր է ավտոմեքենան շահագործել ոչ միայն ավանդական էներգիայի միջոցներով` բենզին, նավթ և այլն, այլև` էլեկտրաէներգիայով: Եվ ակնհայտ է, որ աշխարհը հենց սրան է գնում: Որովհետև օր օրի առավել է մեծանում նման ավտոմեքենաների պահանջարկը:

– Այսինքն` մի օր էլ մենք` մեր երկիրը կարող է դուրս գալ էներգետիկ այս կախվածությունից:

– Անշուշտ: Եվ դա կբերի մեր երկրի էներգետիկ անվտանգությանը:

– Իսկ հեռանկարային առումով մենք ունե՞նք մեր ծրագրերը, որ մինչև այս ժամանակահատվածը մեր էներգետիկ հնարավորությունների այսքան մասը ապահովենք վերականգնվող էներգիայի աղբյուրների հաշվին:

– Անշուշտ, հաշվարկներ արված են, և մենք գիտենք մեր հնարավորությունների մասին: Իսկ այսօրվա դրությամբ մեր էլեկտրաէներգիայի 35 տոկոսը բաժին է ընկնում վերականգնվող էներգետիկայի աղբյուրներին: Հատկապես` ՀԷԿ–երին:

Իսկ ինչ վերաբերում է արևային էներգիային, ապա այն նոր–նոր է կյանք մտնում: Եվ մեկ–երկու տարի հետո նոր միայն, երբ արդեն կարող ենք ունենալ ինդուստրիալ մակարդակի արտադրություն, կկարողանանք խոսել նրա մասնաբաժնի մասին:

Բոլոր դեպքերում կարող ենք ասել, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեր երկիրը գոնե մեր տարածաշրջանում առաջատարներից է:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում