ՌԴ Կուրսկի մարզում սահմանային դիրքը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից. նահանգապետ
ՌԴ Կուրսկի մարզի Ելիզավետովկա բնակավայրի մոտակայքում գտնվող սահմանային դիրքը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։
«Այս գիշեր Ուկրաինան ականանետեր է արձակել Գլուշկովսկի մարզի Ելիզավետովկա բնակավայրի մերձակայքում գտնվող սահմանային դիրքի ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել, վնասներ չկան»,- գրել է մարզպետը։
Ավելին՝ այստեղ