Դատավոր Օհանյանն ու կինը նախորդ տարի երկու ավտոմեքենա են գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանը նախորդ տարի 20 միլիոն դրամով «MERCEDES–BENZ GL 550» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք Օհանյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Նրա դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել` 75 միլիոն դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար և 85 հազար եվրո: Տարեկան եկամուտները կազմել են 5 միլիոն 56 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար, որից 20 հազար ԱՄՆ դոլարը նվիրատվություն է, 5 հազար ԱՄՆ դոլարն ու 1.5 միլիոն դրամը ստացված փոխառություններ` վարկեր, 2 միլիոն 577 հազար դրամը աշխատավարձ, իսկ 979 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտ:
Կինը` Արմինե Օհանյանը, նույնպես նախորդ տարի ավտոմեքենա է գնել, սակայն ի տարբերություն ամուսնու` ավելի մատչելի` 1 միլիոն 900 հազար դրամով և «TOYOTA IST 1.5» մակնիշի: Կնոջ դրամական միջոցները կազմել են 27 միլիոն դրամ, 40 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները` 1 միլիոն 552 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում