ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու օրինագծին։ Չնայած այն հանգամանքին, որ քվեարկությունը դեռ շարունակվում է, նախաձեռնությունն արդեն հասցրել է բավարար ձայներ հավաքել իր հաստատման համար։ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի նիստը հեռարձակում է C-Span հեռուստաալիքը։
Նախաձեռնությանը աջակցել են հարյուրից 55 սենատորներ, Կոնգրեսի վերին պալատի ոչ մի անդամ դեռ դեմ չի քվեարկել։
Սենատի կողմից հաստատվելուց հետո օրինագիծը կուղղվի Ներկայացուցիչների պալատ՝ փոփոխությունները հաստատելու, այնուհետև նախագահին՝ ստորագրման համար:
Մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին։ Մարտի 10-ին նախաձեռնությունը հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու նախաձեռնությանը կողմ է քվեարկել 415 կոնգրեսական, դեմ՝ 17։