Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Ստրատեգիան ու տակտիկան իրար հետ շփոթելու մեջ է մեր մեղքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը

– Պարոն Վարդանով, վերջին շրջանում ասում ենք, որ մենք մեր սահմաններն ամրապնդել ենք, զինվորի կյանքն առավել անվտանգ ենք դարձրել, ինչի՞ հետ էր կապված այս չորս զոհը, որ ունեցանք: Անակնկա՞լ էր այն:

– Չեմ կարծում, որ անակնկալ էր: Հիշո՞ւմ եք վերջին շրջանում նախագահի արտահայտությունը` գնդակը Ադրբեջանի դաշտում է: Նման տիպի արտահայտության իմաստը չհասկանալով, այն մեխանիկորեն կրկնում են նաև մարտավարական օղակի ղեկավարները:

Եթե ստրատեգիայում դա ինչ–որ չափով էլի ընդունելի է, ապա մարտավարության մեջ սարսափելիորեն սխալ է: Դու թողնում ես հակառակորդին, որ նա խփի, երբ ցանկանա: Ինքը որոշի որտեղ խփի և ինչպես խփի:

Նման պարագայում զոհերը միշտ էլ լինելու են անխուսափելի: Նույնիսկ եթե լավագույն տեխնիկան բերենք–լցնենք, էլի հակառակորդը կկարողանա իր հարվածը հասցնել:

– Այսինքն` իր դաշտում գտնվող գնդակը այս անգամ հակառակորդն այսպես խփեց:

– Բանն այն է, որ եթե անգամ մեր պետությունը պաշտպանողական ռազմավարություն է որդեգրել, տակտիկական մակարդակներում գլխավոր հրամանատարի խոսքերը չպետք է բառացի հասկանան:

– Իսկ մենք ո՞նց կարող ենք դրա դեմն առնել:

– Երկու տարի առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման էր ստորագրել, որ կանխարգելիչ գործողությունների իրավունք է ստանում նաև ամենաներքևի օղակի հրամանատարը: Այսինքն` եթե զգում է վտանգ կա, կարող է հարվածել հակառակորդին: Եվ հենց սա՛ է ճանապարհը` պետք է, որպես կանխարգելիչ միջոց, հարվածես: Տեսնում ես զենքը քեզ վրա՞ է պահել` կրակիր ու սատկացրու նրան: Թե չէ որտեղի՞ց իմանաս նա կրակելո՞ւ է, թե հենց այնպես է զենքը պահել քո ուղղությամբ:

Այնպես որ, ստրատեգիան ու տակտիկան իրար հետ շփոթելու մեջ է մեր մեղքը: Եթե նույնիսկ մեր պետության շահերից այս պահին բխում է պաշտպանողական ռազմավարությունը, ապա տակտիկական օղակում հրամանատարները չպետք է նայեն վերևներին: Որովհետև տակտիկական օղակներն իրենք իրենց կանոններն ունեն և ըստ այդ կանոնների թելադրանքի պետք է գործեն:

– Գուցե սա նաև մեր կեցվածքի՞ արտահայտությունն է. եվրոպաների առջև տոլերանտ ենք, պատերազմի հրձիգ չենք, չենք կրակում…

– Իսկ դուք նկատե՞լ եք, որ նման բաներ ասում է նաև Իսրայելը: Բայց դա չի խանգարում, որ հարկ եղած դեպքում հարվածի, ոչնչացնի թշնամուն: Նաև խախտի հարևան երկրների սահմանները: Երբ պետք է լինում, Եգիպտոսին է հարվածում, երբ պետք է լինում` Սիրիային է հարվածում…

Այնպես որ, ի՞նչ կապ ունի քո ռազմավարությունը, տակտիկական քո խնդիրները լուծելու հետ:

– Իսկ զոհերի փաստը կապե՞նք ադրբեջանական այդ զորավարժությունների հետ:

– Բացարձակապես ես կապ չեմ տեսնում: Պարզապես եթե մի տեղ մեծ քանակությամբ զենք է հավաքվում, բնական է, որ դիրքապահը մի քիչ ոգևորվում է: Ասենք` այսպիսի պահեր կարող են լինել. զինվորը «ուռեց»` ինչ–որ բան օգտագործելով կամ վատ լուր ստացավ, որ, օրինակ, իր սիրած աղջիկն այլևս իրեն չի սպասում և… որոշեց ու կրակեց:

– Կարո՞ղ ենք ասել արդեն, որ ադրբեջանցին այլևս հայից, հայ զինվորից չի վախենում:

– Որոշակի փոփոխություններ եղան նրանց տրամադրության մեջ ապրիլյան պատերազմից հետո: Երբ, իհարկե, հսկայական զոհերով փոքրիկ նվաճումներ ունեցան:

Սակայն այդ փոքրիկ նվաճումներն այնպես են մատուցվում իրենց պետական մեքենայի ու լրատվամիջոցների կողմից, որ տպավորություն է ստեղծվում, թե Երևանն էլ են վերցրել, Գյումրին էլ հետը: Եվ հնարավոր է, որ այլևս այդքան չեն վախենում, ինչքան առաջ էր:

Իսկ նրանց վախը նրանից չէր, որ մեկ հայ զինվորի դիմաց մի քանի ասկյար էինք ոչնչացնում: Նրանց վախը ձևավորվեց այն ժամանակ, երբ մենք գրոհում ու գրավում էինք Քելբաջարը, Զանգիլանը, Կուբաթլուն:

Նորից նրանց վախերն արթնացնելու համար մենք պետք է վերցնենք Դաշքիսանը, Շահումյանը, պիտի վերցնենք Աղդամի կեսը, որը սխալվել ու թողել ենք իրենց, և որոնք, մանավանդ, բերրի հողեր են: Մինչև Քուռ բոլոր հողերը որ վերցնենք, հավատացեք, նրանց վախերը նորից կարթնանան:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում