Ասել են՝ խելոք մնացեք. ՔԱՔ կուսակցության նախագահ Սերգեյ Դանիելյանը՝ ճնշումների մասին (ֆոտո)
Shabat.am-ի զրուցակիցն է ՔԱՔ կուսակցության նախագահ, դերասան Սերգեյ Դանիելյանը:
-Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ նպատակ է հետապնդում ՔԱՔ կուսակցությունը, արդյո՞ք մեր հասարակությունը եղածից ավելի ՔԱՔ-ի կարիքն ուներ:
-Ուղղակի տենց ավելի ուրախ ա, գաղջ մթնոլորտում ահագին աշխուժություն մտավ: Ոչ մի ագրեսիվ նպատակ չունենք: Մեր ետևում կանգնած, մեզ ֆինանսավորող ուժեր չկան: Մենք էն ենք, ինչ որ կանք:
-Ո՞րն է ՔԱՔ-ի կարգախոսը:
-Ես մի երկու անգամ կարգախոս եմ ասել, հետո պարզվել ա՝ դա ինչ-որ կուսակցության կարգախոս ա եղել /ծիծաղում է/: Լուսավոր ասի՝ նեղացան, բարգավաճ ասի՝ թռան դեմքիս, ապահով ասի՝ ասին՝ ախպեր էս ինչեր ես անում… Դրա համար ես կարծում եմ՝ մաքուր բառը երբեք չի օգտագործվել՝ «ՔԱՔ-ի հետ առաջ դեպի մաքուր Հայաստան»:
-Հայտնի քաղաքական ուժերից ինչ-որ մեկի հետ ՔԱՔ-ն ասոցացնու՞մ եք:
-Չէ, սենց թափ դեռ ոչ մեկը չի ունեցել /ծիծաղում է/:
-Պատրաստվու՞մ եք մեծահարուստ մարդկանց դիմել, որ այդ նպատակով Ձեզ գումար տան:
- Ես կարծում եմ՝ իրենք առանց իմ ասելու էլ կտան: Երևի…
-Ճիշտ է, որ ՔԱՔ կուսակցությանը ջրի երես է հանել Բաղրամյան 26-ը:
-Միշտ էլ ջրի երես է եղել Բաղրամյանը 26-ը: Ոչ մի նոր բան չի ասված:
-Ո՞ր կուսակցության գաղափարներով ոգեշնչվեցիք ու ստեղծեցիք ՔԱՔ-ը:
-Ես ինքս իմ գաղափարներով եմ ոգեշնչվել… նաև մեր մեծ կուսակցությունների:
-Քննարկումներ ունենու՞մ եք նոր ձևավորված ընդդիմադիր դաշինիք հետ:
-Չէ, ոչ մի քննարկում չի եղել, կարիք չի եղել, չեն խոսել, մենք էլ չենք խոսել:
Շարունակությունը` այստեղ