Ալավերդիում նախկին պղնձաձուլական գործարանը այժմ աղացագնդեր կարտադրի
Ալավերդիում նախկին պղնձաձուլական գործարանը այժմ աղացագնդեր կարտադրի՝ ամսական մինչև 200տոննա ծավալով
Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը 2019–ին փակվել էր, այժմ որոշակի փոփոխություններով վերագործարկվել է։
Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությունում վերսկսել են աղացագնդերի արտադրությունը, որոնց ամսական արտադրական ծավալը կհասնի 150–200 տոննայի։ Գործարանից տեղի լրատվամիջոցներին հայտնում են, որ արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ գործարանը համալրվել է նոր, ժամանակակից սարքավորումներով։
Աշխատակիցները հայտնում են, որ վերագործարկումը կարևոր նշանակություն ունի սոցիալական պայմանների ապահովման համար։ Բացի ալավերդիի բնակիչներից, հարակից համայքնների բնակիչների համար ևս գործարանն աշխատատեղ է ապահովում, ինչը նաև կանխում է արտագնա աշխատանքի մեկնելը։
«ԷՅ–ՍԻ–ՓԻ» ՖԲԸ ֆինանսական առողջացման ծրագրի համակարգող Վանիկ Սիրադեղյանը հայտնել է, որ առաջիկայում մեկնարկելու են նաև ընկերության առողջացման երկրորդ փուլի աշխատանքերը․«Այժմ գործարկվել է մեկ վառարան, առաջիկայում գործարանը կապահովվի ևս մեկ վառարանուվ և անմիջապես կգործարվի, ինչով պայմանավորված էլ արտադրության ծավալները կբազմապատկվեն»։