Բայդենին խնդրում են ընդլայնել Ուկրաինա ուղարկվելիք զենքի շրջանակը
CNN-ի ձեռք բերած նամակի համաձայն՝ ամերիկացի օրենսդիրների միջկուսակցական խումբը փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ընդլայնել Ուկրաինային մատակարարվող զենքի ցանկը։ Ըստ օրենսդիրների՝ ցուցակում, ելնելով ուկրաինական ղեկավարության պահանջներից, ներառված են «երկիր-օդ» հրթիռներ, հարվածային ինքնաթիռներ և հականավային հրթիռներ, ի թիվս այլ բաների։
Հարցման մեջ նշվում են նաև Stinger օդ-օդ հրթիռները և Javelin հակատանկային հրթիռները, որոնք սպառվում են Ուկրաինայում, ինչպես նաև հեռահար անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են խաթարել ռուսական մատակարարման գծերը և հակազդել պաշարման մարտավարությանը, հատկապես արևելքում։
Բայդենի վարչակազմն իր հերթին պնդում է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն արդեն աննախադեպ տեմպերով զենք են մատակարարում Ուկրաինային՝ արդեն հարյուր միլիոնավոր դոլարների օգնություն ցուցաբերելով։