Լավրովը նկարագրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ինտենսիվությունը մեծացավ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո, և Կիևյան կողմը սկսեց ավելի իրատեսորեն գնահատել Մոսկվայի առաջարկները։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
Դիվանագետի խոսքով՝ կողմերը շարունակում են քննարկել Ուկրաինայի անվտանգությանը, ինչպես նաև Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կարգավիճակին վերաբերող հարցեր։
«Կիևի ներկայացուցիչների համար արդեն պարզ է դարձել, որ ՆԱՏՕ-ում անվտանգության երաշխիքներ չեն կարող ստանալ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին պետք է մոռանալ»,- նկարագրել է Լավրովը ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը:
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան արդեն գիտակցել է խաղաղության պայմանագրում իր չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը ամրապնդելու անհրաժեշտությունը։ «Հաշվի առնելով այս թեմայի շուրջ վերջին մի քանի ամիսների ընթացքում հնչած սիրախաղերը»,- պարզաբանել է ՌԴ արտգործնախարարը։
Մարտի 29-ին Ստամբուլում կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս բանակցություններին նախորդել էին երկարատեւ առցանց խորհրդակցություններ։