Դեբեդ գետում հայտնաբերված 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ մանրամասներ
Դեբեդ գետի ափին մահացած հայտնաբերված 4-ամյա երեխայի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալավերդիի մանկապարտեզներից մեկի դաստիարակչուհի Գայանե Մալխասյանը փետրվարի 14-ին ժամը 09:30-ի սահմաններում անուշադրության է մատնել մանկահասակ Ռոբերտին: Առանց հսկողության թողնված երեխան դուրս է եկել հաստատության շենքից, ապա տարածքից և գնացել դեպի Դեբեդ գետը: Նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում, մանկահասակ Ռոբերտի դին հայտնաբերվել է հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում:
Դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ դեպքից անմիջապես հետո դաստիարակչուհին եւ մանկապարտեզնի տնօրենն աշխատանքից ազատվել են: Խոսակցություններ կային, որ տնօրենին նույնպես պետք է մեղադրանք առաջադրվեր: