Ընկերդ կարող է դառնալ մարտական ընկեր, բայց մարտական ընկերն ուղղակի ընկեր՝ երբեք. Շուլի Հակոբյան
Iravaban.net-ը գրում է.
Շուլի Հակոբյանը Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ 4 կրակոցով 3 տանկ խոցած գյումրեցի ապրող ու ապրեցնող հերոսն է: Արցախի Հանրապետության ՊԲ նախկին զինծառայող ավագ սերժանտը 2016 թ-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Շուլին պատմում է, որ քառօրյա պատերազմը շատ բան է փոխել իր մեջ:
-Ո՞վ է Շուլին:
-50-60 տարվա արհեստավոր պապուս անունը կրողը, իմ հոր որդին, հետո ես՝ Շուլին:
-Երբ քեզ զանգում էի հարցազրույցի համար, կեսօրին մոտ էր, բայց քնած էիր դեռ: Բանակում դժվա՞ր էր առավոտյան վերկացը և արթնանալուց առաջին բանը, որ մտքովդ անցնում էր, ի՞նչ էր:
-Նորիիի՜ց… Բայց դե դա սկզբում էր, հետո հոգնում էինք ու քնում, հանգստանում, առավոտյան էլ կարողանում էինք արթնանալ: Արդեն սովորական դարձավ, ու ոնց տանն ես արդեն մտածում՝ դե արթնանամ, լվացվեմ, նույնն էլ բանակում. լվացվել, ֆիզպատրաստություն…
-Բանակը սիրում ես, ի՞նչն ես կարոտում:
-Ամեն ինչը:
-Հիմա Պաշտպանության նախարարի առաջարկով ՊՆ-ում ես աշխատում: Դա՞ է պատճառը:
-Այո՛, աշխատում եմ նախարարությունում: Բայց, չէ՛, նման բան չկա: Կարոտում եմ:
-30 րոպե, խրամատից դուրս, ֆագոտով 4 կրակոց, խոցված 3 տանկ, բայց որքանով որ տեղյակ եմ, նույն կետից նորից կրակել չի կարելի, հստակ թիրախ ես դառնում հակառակորդի համար:
-Պահը թելադրեց: Այդ պահին հարկավոր էր, արել եմ:
Ապրիլի 3-ի գիշերը Թալիշի մարտական դիրքերից մեկում հայկական կողմն ադրբեջանական տանկի կրակոցից երկու զոհ է ունենում: Ապրիլի 4-ի առավոտյան, երբ Շուլին արդեն Թալիշի ամենավտանգավոր դիրքերից մեկում էր, հակառակորդն ի ցույց է դնում իր տանկերը: Նրանց դիրքում ֆագոտ հաշվար է լինում և կարիք կար, որ տղաներից մեկը ֆագոտով ոչնչացնի հակառակորդի զինտեխնիկան, Շուլին էլ միանգամից համաձայնում է կատարել այդ պատասխանատու գործը: Նպատակահարմար գտնելով կրակել ոչ թե խրամատից, այլ ավելի բարձրից, նա դուրս է գալիս խրամատից ու արձակում առաջին հարվածը: Առաջին արձակած հրթիռն իր նպատակին չի ծառայում, բայց 2-րդը հրթիռը խոցում է տանկը, դրանից հետո՝ 3-րդը, 4-րդը: Մի քանի րոպեում 3 խոցված տանկից հետո թշնամին հասկանում է, որ անզոր է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: