Արցախից Երևան տեղափոխված 2 վիրավորներից մեկի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր․ ԱՀ ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորված անձանց առողջական վիճակին։ Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից։
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։
Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։