Շառլ Միշելը համատեղ հանդիպում կունենա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հաջորդ շաբաթ՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, Թվիթերում գրել է Շառլ Միշելի խոսնակը։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցել է, որ առաջնորդները կգնահատեն այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել իրենց վերջին հանդիպումից հետո, և կքննարկեն հետագա ուղիները՝ հասնելու անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների։
Նշվում է, որ ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես հաղորդակցության հարցը։