Մակրոնը Պուտինին ասել է, որ գազի ներկրման համար ռուբլով վճարելն անհնար է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ հնարավոր չէ ռուսական գազի պայմանագրերի դիմաց վճարել ռուբլով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Ելիսեյան պալատին հղումով։
Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնը հաստատել է նաեւ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում մարդասիրական փրկարարական գործողություն իրականացնելու իր պատրաստակամությունը, նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ նման քայլի համար պայմաններ դեռ ստեղծված չեն։
Հարցազրույցը տեղի է ունեցել մարտի 29-ի երեկոյան։ Ինչպես հայտնում է BFMTV-ն, բանակցությունները տեւել են մեկ ժամ։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ նախագահները քննարկել են Ռուսաստանից, մասնավորապես ԵՄ երկրների բնական գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարմանն անցնելու հետ կապված հարցեր։