FlyOne Armenia-ն իրականցրել է իր առաջին չվերթը դեպի Սոչիի օդանավակայան
Սոչիի օդանավակայանից մեկնարկել են կանոնավոր չվերթեր Երևան-Սոչի երթուղով, որոնք իրականացնում է նոր ավիափոխադրող՝ FlyOne Armenia-ն։ Այս մասին լրագրողներին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
«Սոչիի Վ.Ի. Սևաստյանովի անվան միջազգային օդանավակայանը, որը մտնում է «Աերոդինամիկա» ընկերությունների խմբի մեջ, տեղեկացնում է՝ FlyOne Armenia նոր ավիափոխադրողի կողմից Երևան-Սոչի երթուղով կանոնավոր չվերթներ սկսելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մոլդովական FlyOne-ի դուստր ավիաընկերությունը՝ FlyOne Armenia-ն մարտի 27-ից սկսել է թռիչքներ իրականացնել Երևան-Սոչի երթուղով։
Դեպի Երևան թռիչքները կանոնավոր կերպով կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև 180 ուղևոր տեղավորող A320 ինքնաթիռներով։