Ադրբեջանցիներն ամբողջությամբ հետ չեն քաշել զորքերը. հակասական տեղեկություններ Արցախից
Ադրբեջանական զորքերը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից հետ քաշվելու մասին հակասական տեղեկություններ են ստացվում:
«Ադրբեջանական Զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղի հարակից տարածքում, զորքերի դուրսբերում այնտեղից այս պահի դրությամբ չի եղել։ Ես չեմ հասկանում՝ այդ որտեղի՞ց են լուրերը՝ թե իբր թուրքերն այնտեղից դուրս են եկել»,-«Փաստինֆո»-ի հետ զրուցում ասել է Արցախցի խորհրդարանականը:
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն քիչ առաջ հայտարարել էր, թե, իբր, Ադրբեջանը հետ է քաշել իր զորքերը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի տարածքից։
Արցախից հայտնում են,որ գյուղի հարակից տարածքից ադրբեջանցիները հետ չեն քաշվել: