ՆԱՏՕ-ն չի հրաժարվի այլ երկրների համար բաց դռների քաղաքականությունից
ՆԱՏՕ-ն չի հրաժարվի բաց դռների քաղաքականությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը Բրյուսելում դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով։
«Մենք հավատարիմ ենք մնում եվրոպական և համաշխարհային անվտանգության հիմնարար սկզբունքներին։ Այդ թվում նաև այն, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր անվտանգության մեխանիզմները՝ զերծ արտաքին միջամտությունից։ Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը՝ Վաշինգտոնի (Հյուսիսատլանտյան) պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն»,- ասված է հաղորդագրությունում։
ՆԱՏՕ-ն նաև ընդգծել է իր հավատարմությունը Հավաքական անվտանգության պայմանագրի 5-րդ հոդվածին: