Պուտինը Մակրոնի հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Ռուսական իշխանությունների հայտարարության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների միջև բանակցությունները:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները պետք է դուրս գան երկխոսության շրջանակներից, որն այժմ ընթանում է. մասնավորապես, նա կոչ է արել հանդիպում անցկացնել Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի միջեւ: