Թուրքիան քայլեր կձեռնարկի Սև ծովում ականների հետ կապված
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ կապված Սև ծովում դրիֆտային ականների մասին տեղեկատվության հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ներկայումս այս տեղեկությունը քննարկվում է։ Այս առումով մեր ազգային պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր նախազգուշական միջոցները։ Այն ամենը, ինչ պետք է արվի, կկատարվի։ Չկասկածեք»,- Էրդողանի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: