ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի նկատմամբ
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի դեմ երեք հոդվածներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում են գերատեսչությունից։
«ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի դեմ ՝ ռուս զինծառայողների վրա հարձակվելու եւ Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառմամբ պատերազմ սանձազերծելու կոչերի համար», - լրագրողներին հայտնել են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
ՔԿ-ում նշել են, որ քննությամբ կատարվում են փորձաքննություններ՝ քրեական գործի մասնակցի արտահայտությունների գնահատման վերաբերյալ: «Կձեռնարկվեն միջոցներ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար», - հայտնել են Քննչական կոմիտեից: