ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը բողոքի նոտա է ստացել Բայդենի՝ Պուտինին ուղղված խոսքերի պատճառով
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին բողոքի նոտա են հղել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին խոսքերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«Ամերիկյան նախագահի՝ նման բարձրաստիճան պետական գործչի նման հայտարարությունները խզման եզրին են դնում ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- ասվում է տեքստում։
Գերատեսչությունը նաև զգուշացրել է Սալիվանին, որ Մոսկվայի դեմ ձեռնարկված թշնամական գործողությունները վճռական և ամուր հակահարված կստանան: Բացի այդ, նրան հիշեցրել են ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների համար նորմալ աշխատանքային պայմաններ ապահովելու անհրաժեշտության մասին։