Լատվիան ցանկանում է արգելել ռուսական նավերի մուտքն իր նավահանգիստներ
Լատվիան ցանկանում է արգելել ռուսական նավերի մուտքն իր նավահանգիստներ։ «Այս նախաձեռնությունն արդեն պատրաստվում է երկրի կառավարության կողմից», -TV3-ի եթերում ասել է Լատվիայի տրանսպորտի նախարար Թալիս Լինկայտսը։
«Ռուսական դրոշի տակ գտնվող նավերը դեռևս շարժվում են Լատվիայի նավահանգիստներ, ինչը, իմ կարծիքով, անընդունելի է, ուստի մենք համապատասխան որոշում ենք պատրաստում կառավարությունում», - ասել է Լինկայտսը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր նամակ է գրել եվրոպական մեկ այլ երկրի՝ Գերմանիայի քաղաքացիներին։ Զելենսկին խնդրում է հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից, փակել նավահանգիստները և ապրանքներ չմատակարարել Ռուսաստան։
«Դուք տեսնում եք Եվրոպայի հետ լինելու մեր ցանկությունը, մեր մղումը, որ մենք կռվում ենք մարտի դաշտում։ Մի խոսքով՝ ճնշում գործադրեք քաղաքական գործիչների վրա, որպեսզի Ուկրաինան վերջապես դառնա ԵՄ-ի մաս։ Գերմանացիներ, դուք ուժ ունեք»,- ասել է Զելենսկին։