Կորոնավիրուսը Հայաստանում նահանջում է․ ԱՆ նոր տվյալները
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, կատարվել է 1709 թեստավորում: Առողջացածների թիվը 80 է, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 307 դեպք, որոնցից 409 357-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2686 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8595 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 950 838 թեստավորում: