Մակրոնը մտադիր է առաջիկա ժամերին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա ժամերին նոր հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Շարունակելով խաղաղ կարգավորման որոնումները՝ ես շաբաթը մի քանի անգամ խոսում եմ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ։ Առաջիկա ժամերին ես կրկին մտադիր եմ խոսել նախագահ Պուտինի հետ», — ասել է Ֆրանսիայի նախագահը։