ՄԱԿ-ը հայտնել է զոհված ուկրաինացիների թիվը
Ուկրաինայում ռազմական հակամարտությունը գրեթե 800 քաղաքացիական մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Միջազգային կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ընթացքում զոհվել է 780 խաղաղ բնակիչ, որոնցից 58-ը երեխաներ են: Փետրվարի 24-ից մարտի 16-ը վիրավորվել է ավելի քան 1,2 հազար մարդ: Այդ թվում տուժել է 68 անչափահաս։