ԵԽ անդամ երկրների դրոշների շարքից իջեցվել է Ռուսաստանի դրոշը
Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն մարտի 16-ին կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունը դուրս թողնել Եվրախորհրդից։ Այս մասին ասվում է Եվրախորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրում է «Ուկրինֆորմ»-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, բացի սա, Ստրասբուրգում Եվրախորհրդի անդամ երկրների դրոշների շարքից իջեցվել է Ռուսաստանի դրոշը: