Հայաստանում ոչ սով, ոչ հացի դեֆիցիտ չի կարող լինել.Տիգրան Խաչատրյան
Հայաստանում ոչ սով, ոչ հացի դեֆիցիտ չի կարող լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Ոչ մի նման բան չի կարող լինել, ինչ անհրաժեշտ է մեր ներքին սպառման համար, դրանք բոլորը մատակարարվում են»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
Հարցին, թե գնաճն ի՞նչ պատկեր կստանա, Խաչատրյանն ասաց, որ շուկայում որոշ չափով գնաճ կա, բայց դա չափավոր է։