Մահվանս օրը անձրև կմաղի... հրապարակել են Ալվարդ Պետրոսյանի վերջին` հրաժեշտի բանաստեղծությունը
Ալվարդ Պետրոսյանի հարսը` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ալվարդ Պետրոսյանի հրաժեշտի վերջին բանաստեղծությունը։
Մեկ ծնելուց է աշխարհը փոխվում,
Մեկ կորցնելուց։
Միջուկը կյանքն է՝ խելահեղ, հզոր,
Մթին անդունդներ և լույսեր պես-պես։
Մահվանս օրը անձրև կմաղի
Երկինք առաքված իմ արցունքներն են։
Աշուն կլինի, օ, Վահան Տերյան,
Անձրևն էլ սառը, քաղցր, անվախճան։
Գարունով հղի այս ջուրը երկնից
Ծաղկունք է ու կյանք, հրավառություն,
Այս բուրյան շքեղ նվերը վերջին
Ձեզ համար է, Ձեզ, օրհնանք ամենքին։
Ավելին՝ այստեղ