Սաակաշվիլին Ուկրաինայում իրադարձությունների պատճառով դադարեցրել է հացադուլը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է կալանքի տակ, որոշում է ընդունել դադարեցնել հացադուլն Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վրաստանի նախկին նախագահը, որը դատապարտվել է մի շարք քրեական գործերով, վերստին անժամկետ հացադուլ էր հայտարարել փետրվարի 21-ին՝ պահանջելով պատշաճ բուժօգնություն:
«Աշխարհը փոխվում է մեր աչքերի առջև… Այժմ մեզ հարկավոր է չթուլանալ, այլ ուժեր հավաքել, որոնք շուտով մեզ պետք կգան: Դա վերաբերում է նաև ինձ»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում:
Պետության նախկին ղեկավարի խոսքով, բոլորին անհրաժեշտ է պայծառ միտք, առողջություն և լիակատար մոբիլիզացում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։