Մարտի 4-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի գինն իջել է
Բորսայում սակարկությունների ժամանակ Եվրոպայում գազի գինը իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1900 դոլարի՝ մարտի 4-ից ի վեր առաջին անգամ արձանագրելով գնի նվազում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնի ICE բորսային:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Նիդեռլանդների TTF-ում (Tittle Transfer Facility) ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է մինչև 1894,3 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:
Ընդհանուր առմամբ, գազի ինքնարժեքը նվազել է ավելի քան 22%-ով։ Մարտի 7-ին Եվրոպայում գազի գինն աճել է 79%-ով՝ առաջին անգամ հասնելով գրեթե 3900 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց: