Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մարտի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։