Գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելու համար բանակցություններ են տարվում
Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և հավելում, որ այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Աղբյուրի հաղորդմամբ` ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի: