Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения
uncategorized

Պաշտոնական այցերը կաթվածահար են անում երթևեկությունը և կաթվածի հասցնում ժողովրդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն անգամ, երբ որևէ բարձրաստիճան պաշտոնյա է Հայաստան այցելում կամ Հայաստանում միջին կալիբրից բարձր որևէ միջոցառում է կազմակերպվում, մայրաքաղաքի կյանքն ու երթևեկությունը կաթվածահար է լինում: Ու դա ոչ թե այն պատճառով, որ պատվիրակության անդամներն են շատ լինում, այլ հյուրերի ազատ տեղաշարժը կազմակերպելու համար փակվում են բազմաթիվ փողոցներ ու փաստացի կաթվածահար անում ողջ երթևեկը:

Այս երևույթի կողքով անշուշտ հնարավոր կլիներ անտարբեր անցնել, եթե այն ուղղակիորեն յուրաքանչյուր քաղաքացու նյարդային հանգույցին չհարվածեր: Բայց կարծես դիտավորյալ ամեն ինչ այն ոճով է կազմակերպվում, որ մարդիկ ուղղակիորեն ընկնեն նյարդային շրջապտույտի մեջ ու ստիպված լինեն հայհոյանքների հերթական տարափը տեղալ իշխանությունների հասցեին:

Երեկ առավոտյան ճանապարհային ոստիկանի մեքենան առանց որևէ մեկնաբանության փակեց մայրաքաղաքի Ազատության պողոտան և մի քանի վայրկյանում Բաբայան փողոցի ու Ազատության պողոտայի խաչմերուկում քաոսային իրավիճակ սկսվեց: Ճանապարհը փակած ոստիկանը հանգիստ հետևում էր մժեղների պես խմբված մեքենաների կույտին, սակայն որևէ ձևով չէր ուղղորդում վարորդներին, թե ինչ ուղղությամբ գնան, որ կարողանան այդ թնջուկից դուրս գալ:

Շատերը փորձեցին ճանապարհը շարունակել Բաբայան փողոցով, բայց թե այդ իրավիճակից մազապուրծ վարորդներից քանիսը հետագայում երթևեկության կանոնները խախտելու ծանուցում կստանան ու կտուգանվեն, այս պահին դժվար է ասել, բայց որ դա էլ կլինի, դժվար չէ ենթադրելը:

Մոտ 20 րոպե սպասելուց հետո երթուղայինի վարորդն էլ որոշեց շրջանցել ճանապարհի փակ հատվածը ու երթուղայինում իսկական քաոս սկսվեց: Մարդիկ սկսեցին հիշել ոչ վաղ անցյալի ընտրությունները, թե այդ ժամանակ ինչպես էին իշխանությունները սիրալիր դեմքով «համոզում», որ իրենց ընտրեն: Մի մասը հիշեց ընտրության ժամանակ բաժանած 5–ից 10 հազար դրամ կաշառքների պատմությունն ասեց. «…Փողով են եկել իշխանության, դրա համար հիմա էլ իրենց ոտքերն են մաքրում նույն այդ ժողովրդի վրա…»: Մի մասն էլ սկսեց օրինակներ բերել եվրոպաներից, թե՝ նույնիսկ մեգապոլիսներում նման գավառական վերաբերմունք չկա սեփական ժողովրդի հանդեպ և մարդիկ չեն էլ իմանում, թե ով երբ եկավ կամ գնաց:

Բազում այլ մտքեր էլ էին հնչում երթուղայինում, որը սովորական քաղաքացիներից բացի լավ կլիներ, որ լսեին նաև իշխանությունները, բայց շրջանցելով այդ դրվագն ընդամենը արձանագրենք, որ իրականում սա ևս մեկ անգամ փաստում է իշխանությունների փնթի ու անկազմակերպ լինելը:

Հակառակ դեպքում ինչ մի դժվար էր ճանապարհը «քըրթ» փակելուց առաջ, բոլոր ուղղություններից այդ հատված երթևեկող վարորդներին դեպի տարածքը շրջանցող այլ ճանապահ ուղղորդելը: Ու ամենևին էլ հակված չենք մտածելու, թե դա այնքան բարդ մաթեմատիկական խնդիր է, որ ճանապարհային ոստիկանության սովորական սպայի համար լուծելը դժվար է: Սա ընդամենը երկրի, քաղաքացու և սեփական մասնագիտությունը չհարգելու և հոգատարության բացակայության արդյունք է:

Հիմա հարց՝ սովորական քաղաքացին իշխանությունների հյուրերի և նման աշխատաոճի պատճառով ինչու պետք է աշխատանքի վայր, դպրոց, քննության կամ հիվանդանոց հասնի ուշացած ու նյարդայնացած, ինչ է թե իր ճանապարհը խաչվել է ղեկավարության ճանապարհի հետ:

Ու մի բան էլ՝ հարգելի իշխանություններ, եվրոպաների հետ համեմատվելու և տարբեր հարթակներում գերազանցիկ երևալուց առաջ լավ կլիներ, որ հիշեիք, որ նույն այդ եվրոպաներում ամեն օր հազար ու մի տեղից են տարբեր բարձրաստիճան պատվիրակությունների հյուրընկալում ու ճանապարհում, բայց դա երբեք ու երբեք սեփական ժողովրդի կյանքը կաթվածահար անելու հաշվին չեն անում:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում