Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնց մոտ հրկիզվող խառնուրդ է եղել
Ոստիկանները Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ Բրոննայա փողոցում երկու տղամարդու մոտ դյուրավառ խառնուրդ պատրաստելու նյութեր են հայտնաբերել, գազային բալոն, ինչպես նաեւ շնչառական օրգանների անհատական պաշտպանության մասնագիտական միջոցներ: Նրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
«Ձերբակալվածները 1985 եւ 1983 թվականներին ծնված Օմսկ քաղաքի բնակիչներ են»,-ասել են մամուլի ծառայությունում:
Ներկայումս տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժին՝ քննության համար։