Պուտինը հրամայել է կազմել Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ կառավարությանը կարգադրել է «կազմել ոչ բարեկամական գորրծողություններ իրականացնող երկրների ցանկը»:
«Կառավարությունը երկու օրում պետք է կազմի Ռուսաստանի Դաշնության, ռուսաստանյան իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը»,- ասվում է հրամանագրում:
Նշենք, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն ու Պուտըինն անձամբ բազմիցս նշել են, որ Ուկրաինային աջակցող երկրներին ևս իրենք նկատում են և զգուշացրել են այդ երկրներին: