Ադրբեջանցիների կոչերը. այս անգամ՝ Նորշենում. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների հաջորդ կանգառը Մարտունու շրջանի Նորշեն գյուղն է։
Այս դեպքում ևս, ադրբեջանցիները փորձում են խանգարել այս սեզոնին իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին և հոգեբանական ճնշումների ենթարկել շրջակա գյուղերի բնակիչներին։
Ադրբեջանական սադրանքները հիմնականում արտահայտվում են անկանոն կրակահերթերով և բարձրախոսով շրջանը լքելու վերաբերյալ կոչերով։
Տեղում ծառայություն են իրականացնում ռուս խաղաղապահները, որոնք փորձում են զսպել ադրբեջանական ագրեսիան։
Չնայած այն հանգամանքին, որ Արցախում որոշակի իմունիտետ է ձևավորվում ադրբեջանական գործադրած հնարքների նկատմամբ, սակայն տեսանելի է, որ Ադրբեջանը փորձում է համակարգված ձևով ահի ու տագնապի մթնոլորտ ձևավորել։