Քաղաքագետ. հայ երիտասարդները դաստիարակված են Սորոսի դասագրքերով
regnum.ru–ն գրում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, Արևմուտքի բացահայտ միջամտությամբ, ամեն ջանք գործադրում են հայ երիտասարդներին Ռուսաստանի դեմ հանելու համար։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։
«Հայաստանում արդեն սերունդ է դաստիարակվել Սորոսի դասագրքերի և գրականության վրա։ Այն արդեն ներառում է ամերիկյան տիպիկ փափուկ ուժային տեխնոլոգիաներ։ Գործում են անգլերենի դասընթացներ։ Հայ երիտասարդներին արդեն առաջարկում են մեկնել ԱՄՆ-ում պրակտիկայի և փոխանակման ծրագրերի հիման վրա։ Նրանք արդեն սերունդ են դաստիարակել արևմտամետ ու հակառուսական ոգով։ Եվ Հայաստանը կգնա Վրաստանի ճանապարհով»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Բաց հասարակության հիմնադրամները, որոնք ավելի հայտնի են որպես Սորոսի հիմնադրամներ (Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի ճանաչված կազմակերպություն), Հայաստանում գործում են 1997 թվականից։ Գործում են ավելի քան 60 կազմակերպություններ, որոնք միավորված են այսպես կոչված «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից և աշխատում են երկրի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը