Պետքարտուղարությունը արգելափակող պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ռազմարդյունաբերության ոլորտի նկատմամբ
ԱՄՆ իշխանություններն արգելափակող պատժամիջոցներ են սահմանել ռուսական ռազմարդյունաբերության ոլորտի համար․ նոր պատժամիջոցները կառնչվեն 22 կազմակերպությունների։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության տեքստում։
Նշվում է, որ պետքարտուղարությունը մասշտաբային պատժամիջոցներ է սահմանում ռազմարդյունաբերության ոլորտի վրա․ դրանք առնչվում են մարտական ինքնաթիռներ, հետևակի մարտական մեքենա, ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգեր և ռուսական բանակի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող 22 ընկերությունների։
Բացի այդ, ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում «Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերին աջակցող» ընկերությունների դեմ