Հատուկ օպերացիայի ընթացքում զոհվել է 2870 ուկրաինացի, 498 ռուս զինծառայող. ՌԴ ՊՆ
Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական օպերացիայի ժամանակ, ռուսական կողմի տվյալներով, զոհվել է 2 870 ուկրաինացի զինծառայող, վիրավորները մոտ 3 700-ն են:Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։, գրում է ՏԱՍՍ-ը:
Հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի ուժային կառույցներից գերի ընկած զինծառայողները 572-ն են։
«Ռուսական կողմից զոհվել է 498 զինծառայող, 1597-ը վիրավորվել է»,- հայտնել է Կոնաշենկովը։