Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России
Мир

Ալեքսանդր Լապշին. Ադրբեջանը շատ բանով է պարտական ​​Ուկրաինային

realtribune.ru–ն գրում է, որ փետրվարի 25-ի գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղիղ եթերում ասել է. «Այսօր մենք մենակ ենք մնացել, բոլորը վախենում են…»: Նա դա բացարձակապես անկեղծորեն է ասել, բայց մի բանում սխալվել է. Ուկրաինան մենակ է մնացել ոչ թե այդ գիշեր, այլ շատ տարիներ առաջ։ Ափսոսանքով պետք է ասել (և ես անկեղծորեն ասում եմ որպես մարդ, ում ամբողջ ընտանիքը Լվովից է), որ Ուկրաինան ազգային գաղափարի բացակայության, կոռուպցիայի և քաոսի հետ միասին միշտ էլ սխալվել է ընկերներ և դաշնակիցներ ընտրելիս: Երեք ամիս առաջ Ուկրաինայի բոլոր քաղաքները ներկված էին Ադրբեջանի դրոշներով՝ Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներով։ Ադրբեջանը ժողովրդավարությունից հեռու երկիր է, վաղուց խեղդված կոռուպցիայի մեջ, որտեղ Ալիևների դինաստիան գրեթե երեսուն տարի թալանում է այդ ամենահարուստ երկիրը, իսկ սանձազերծած սարսափելի պատերազմի արդյունքում հազարավոր հայեր զոհվեցին, տասնյակ հազարներ դարձան փախստական: Եվ դա Ադրբեջանին մատակարարումների, այդ թվում ուկրաինական զենքի պատճառով։ Այո, ոչ միայն Ուկրաինան է զենք մատակարարել Ղարաբաղի պատերազմի ընթացքում,  Պակիստանը, Իսրայելը, Թուրքիան, Բելառուսը և մի քանի ուրիշները ևս աչքի են ընկել։ Ես հասկանում եմ, որ կասեք, որ դա քաղաքականություն է, շատ փող է, և որ Ադրբեջանը պարզապես «վճարել է» ուկրաինական քաղաքների փողոցներում հաղթանակի այդ ամբողջ խայտառակ գովազդի համար։ Համաձայն եմ ձեզ հետ, որ հասարակ ուկրաինացին, անկեղծ ասած, թքած ունի և Ղարաբաղի, և Ադրբեջանի վրա։ Բայց Ադրբեջանը նման ակտիվ աջակցություն չի գտել ոչ մի այլ երկրում, բացառությամբ Թուրքիայի։ «Վճարված» է եղել, թե ոչ, կապ չունի։ Նույնիսկ Ալիևի տակ պառկած Լուկաշենկոն իրեն նման բան թույլ չի տվել փորձելով գոնե ձևի համար չեզոքություն պահպանել։ Եվ ի՞նչ է հիմա։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ օր առաջ Ուկրաինայի երեկվա «հավատարիմ» բարեկամ Իլհամ Ալիևը շտապել է Կրեմլ փոխադարձ աջակցության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու։ Ադրբեջանը, որը Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի համար մեծապես պարտական ​​է Ուկրաինային, այսօր լռում է, քանի որ թքած ունի Ուկրաինայի վրա։ Զենք ուղարկե՞լ են, «Ղարաբաղի պերեմոգի» համար դրոշակներ ծածանե՞լ են։ Լա՛վ է, ասել է Իլհամ Հեյդարովիչը, իսկ հիմա փաթաթիր քեզ զուգարանի թղթի մեջ ու գցիր գիտես թե որտեղ։ Ահա թե ինչ է նա փոխանցում: Իսկ որտե՞ղ է «նվիրված» բարեկամ Թուրքիան իր «բայրաքթարներով»։ Այո՛, նույն տեղում, որտեղ Ադրբեջանն է, նրանք Ուկրաինայի վրա թքած ունեն, չեն միջամտելու, բացարձակապես ոչ մի բանով չեն աջակցելու։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մեծ ողբերգություն է: Դա սարսափելի է, ես հրաժարվում եմ դրան հավատալ: Դա չպետք է տեղի ունենար: Ցավում եմ, որ Ուկրաինան կրկին մենակ մնաց, թեև դա բացարձակապես կարելի էր կանխատեսել տեսնելով, թե ինչ է կատարվում այս գեղեցիկ երկրի հետ տասնամյակներ շարունակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Oragir.live