Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը
Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը:
«Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված»,- ասել է Միրզոյանը: