Արեւմուտքը հակառուսական հիստերիայով փորձում է խեղաթյուրել փաստերն ու սրել իրավիճակը. Սիրիայի ԱԳՆ
Սիրիան վճռականորեն դատապարտել է արեւմտյան երկրների հակառուսական հիստերիան, որոնք խեղաթյուրում են փաստերն եւ սրում իրավիճակն աշխարհում: Այդ մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է SANA տեղեկատվական գործակալությունը:
«Սիրիան վճռականորեն դատապարտում է արեւմտյան երկրների հակառուսական հիստերիան, որոնք այդկերպ փորձում են խեղաթյուրել փաստերը, սրել իրավիճակն ու նպաստել ճգնաժամին՝ ձգտելով պահպանել իրենց հեգեմոնիան աշխարհում»,-ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ Սիրիան հաստատում է, որ բոլոր երկրները ունեն պարտավորություն հակազդել Միացյալ Նահանգների գլխավորությամբ Արեւմուտքի քաղաքականությանը, որը դարձել է լուրջ սպառնալիք աշխարհին եւ միջազգային անվտանգությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը լիիրավ է պաշտպանվել Արեւմուտքից եւ չեզոքացնել վտանգը, որը սպառնում է իր ազգային անվտանգությանը: